-
16.06.2017|
11:19
«Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը, որ զավակն է երևելի ու երանելի գրող-գործիչ Մկրտիչ Սարգսյանի, սովորության համաձայն, ինձ նվիրեց իր հրատարակած հերթական գիրքը` «Քրիզթա»։ Ծաղկի անուն է, ծաղիկ, որ նախընտրում է արմատը քարի մեջ գցել։
-
16.06.2017|
10:30
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ ԱՐԵՎՇԱՏ ԱՎԱԳՅԱՆԻ «Տիեզերքի սրտխփոցը» գրքի շնորհանդեսը:
-
15.06.2017|
12:15
Հունիսի 14-ի երեկոյան հայտնի դարձան Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի հաղթողները։ Առաջին մրցանակի արժանացավ Հայաստանը ներկայացնող սոպրանո Ջուլիետա Ալեքսանյանը, երկրորդ մրցանակը շնորհվեց Ազամատ Ժելտիրգուզովին (Ղազախստան, բարիտոն), երրորդ մրցանակակիր դարձավ Գագիկ Վարդանյանը (Հայաստան, բարիտոն)։
-
14.06.2017|
13:51
Հունիսի 18-20-ը Երևանում կանցկացվի վրացի մեծանուն կոմպոզիտոր, մանկավարժ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Գիա Կանչելիին նվիրված փառատոն։ Միջոցառման շրջանակներում Երևանում տեղի կունենա երկու սիմֆոնիկ և մեկ կամերային համերգ, որոնց ընթացքում կներկայացվեն Գիա Կանչելիի ստեղծագործությունները։
-
14.06.2017|
13:17
«Գայանե» բալետի հոբելյանական ներկայացումը տապալող նվագախմբի երաժիշտների բացատագրերն արդեն պատրաստ են:
-
13.06.2017|
21:13
Այսօր Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի մրցութային վերջին օրն է։ Մրցանակակիրների անունները կհրապարակվեն հունիսի 14-ին՝ խաչատրյանական այս ստուգատեսի փակման գալա համերգի ընթացքում։
-
13.06.2017|
13:00
«Երևանյան հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Երևան կժամանի Ռուսաստանի պետական ակադեմիական Պ.Ի. Չայկովսկու անվան մեծ սիմֆոնիկ նվագախումբը` հռչակավոր մաեստրո Վլադիմիր Ֆեդոսեևի ղեկավարությամբ:
-
13.06.2017|
08:24
Թարգմանիչ, բանաստեղծ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ, «Արտասահմանյան գրականություն» հանդեսի գլխավոր խմբագիր ՎԱՀԵ ԱՐՍԵՆԻ հետ զրուցել ենք գրականության ազդեցության, դերի, գրականության և իրականության փոխհարաբերությունների, ժամանակակից գրական կյանքի վայրիվերումների մասին: Զրույցի առանցքում Ջոն Սթայնբեքի «Ցասման ողկույզները» վեպն է:
-
13.06.2017|
08:21
«Royal Classic House» ցուցասրահում (հասցեն՝ Փ. Բուզանդի 3) բացվել է գեղանկարիչ, անիմատոր ԳՈՀԱՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ անհատական ցուցահանդեսը` «Հայեցողը» խորագրով: Ներկայացված աշխատանքները հեղինակի մտածումների բազմապլան արտացոլանքն են՝ արտահայտված նյութի և բովանդակության այլազանությամբ:
-
12.06.2017|
22:08
Հունիսի 12-ին և 13-ին՝ ժամը 19.00, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի երրորդ՝ եզրափակիչ փուլը, որի ընթացքում ելույթ կունենան եզրափակիչ անցած ութ երգիչները՝ Լիլիանա Նատալի Բյուիքիանս (ԱՄՆ/Սոպրանո), Ազամատ Ժելտիրգուզով (Ղազախստան/Բարիտոն), Տիգրան Օհանյան (Հայաստան/Տենոր), Էկա Հորստկա (Կատերինա Հորստկա) (Ուկրաինա/Հայաստան/Սոպրանո), Մարիաննա Մարտիրոսյան (Արցախ/Սոպրանո), Ջուլիետտա Ալեքսանյան (Հայաստան/Սոպրանո), Մերի Մովսիսյան (Հայաստան/Սոպրանո), Գագիկ Վարդանյան (Հայաստան/Բարիտոն)։ Իսկ մինչ այդ նրանք իրենց փորձերն են անում մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ։
ելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am